Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Երկնքից երեք խնձոր ընկավ…

Երկնքից երեք խնձոր ընկավ…

«Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում…»: Սովորաբար հենց այսպես էլ սկսվում են հեքիաթները, որոնց մեզնից շատերն անլուրջ են վերաբերվում. «Ես իմ երեխային շատ եմ պատմում հատկապես «Կարմիր գլխարկը»: Սա գիտեմ, սա եմ պատմում: Չեմ կարծում, թե ինչ-որ կարևոր դեր է կատարում հեքիաթի ընտրությունը»,- ասում է 30-ամյա Մարինեն:

Հեքիաթը գրականության հնագույն ժանրերից է: Այն ուսուցողական, դաստիարակչական բնույթ ունի: Սակայն կան հեքիաթներ, որոնք կարող են ոչ միայն վախ հարուցել երեխաների մեջ, այլև, կախված մատուցման ձևից, ենթագիտակցության մեջ մնալ` հետագայում վերածվելով մղձավանջի:

Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդն ասում է, որ եթե մարդու ներաշխարհում որևէ խեղում է կատարվում, ապա պատճառը պետք է որոնել միայն մանկության մեջ: Այս առումով չափազանց կարևոր դեր են կատարում հեքիաթները, մուլտերը, քանի որ ամենաշատը հենց մանկության տարիներին ենք առնչվում հեքիաթներին: Ոչ ճիշտ մատուցելու դեպքում երեխայի ներաշխարհում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: «Այն, որ հեքիաթն առաջին հերթին զարգացնում է մտավոր կարողությունները, դաստիարակում ներքին կուլտուրա, կասկած չկա, սակայն պետք է շատ զգույշ լինել հեքիաթի ընտրության հարցում: Շուտ տպավորվող երեխաներին, օրինակ, չի կարելի պատմել մարդակերների մասին, որոնք ուտում են, ասենք, նրանց նման փոքրիկ բալիկներին»,- բացատրում է հոգեբան Կարինե Ավետիսյանը:

Փոխարենը նա խորհուրդ է տալիս պատմել երեխային մեղմ, չնյարդայնացնող, խաղաղ հեքիաթներ, ընդ որում, հայ երեխաներին` ավելի շատ հայկական, քանի որ հեքիաթը ձևավորում է նաև ազգային խառնվածք: Բայց եթե մեր ժողովրդական հեքիաթները նրան դուր են գալիս, նրա կարծիքով` հայ երեխաներին այնքան էլ դուր չեն գալիս: «Գիտեք, եթե հեռուստատեսությամբ ցանկացած ժամի ցույց են տալիս գրեթե մերկ մարդկանց ինտիմ վիճակներում, ցույց են տալիս գրեթե նույն սյուժեով մուլտեր, ապա հազիվ թե երեխային դուր գա մեր ժողովրդական հեքիաթների էկրանավորումը, հեքիաթապատումը: Բանն այն է, որ դրանք ուղղակի բացակայում են մեր առօրյայից, մինչդեռ պետք է ցույց տալ, ճաշակ սերմանել»:

Մասնագետի խոսքերով` ծնողը երեխային պետք է տանի դեպի հեքիաթը, որպեսզի նա նաև կրթվի, քանի որ հեռուստատեսությունն այս գործառույթն այնքան էլ չի իրականացնում: Հազվադեպ են երեխաներին տանում տիկնիկային ներկայացումներ դիտելու, իսկ հեքիաթ պատմելը դարձել է ոչ այնքան ակտուալ:

Նրա կարծիքով` նախորդ սերունդների համեմատությամբ` ներկա սերունդն ավելի ագրեսիվ է: «Սա ես դարձյալ կապում եմ այն մուլտերի և հեքիաթների հետ, որոնք երեխային պատմում են, կամ նա դիտում է: Ի՞նչ պիտի սովորի հեռուստատեսությունից: Թողած մերը` ցույց են տալիս օտարինը՝ սրանով հեռացնելով երեխային իր իսկ ակունքներից: Թվում է` սա պետական քաղաքականություն է. դաստիարակել ագրեսիվ և հայկական ակունքներից հեռացած սերունդ: Երևի մարդիկ կան, որոնց դա ձեռնտու է, չգիտեմ: Ինչքան շատ ագրեսիա, այնքան լավ: Սա է մեր հեռուստաընկերությունների մեծ մասի վարած քաղաքականությունը»: Նրա կարծիքով` միակ լուծումն այն է, որ ծնողներն իրենք ընտրեն հեքիաթներն ու մուլտերն իրենց երեխաների համար:

Սակայն պետք է հիշել, որ դրանք, ամեն դեպքում, հրաշապատում են, և երբ երեխան արդեն չափից շատ է տարվում հեքիաթներով, այն էլ արդեն 3-4-րդ դասարաններում, պետք է զգուշանալ. երեխան փախչում է իրականությունից:

Հոգեբանը ճիշտ չի համարում հատկապես սաստելու տարբերակը, երբ երեխային ասում են, թե «կախարդը», «Մեշոկ պապին» կամ այլ նման կերպարները կգան կտանեն իրեն, եթե մայրիկին չլսի: «Նման մեթոդներն անհետևանք չեն մնում: Երեխան կարող է լրջորեն վախենալ: Նա չի կարծում, որ դրանք հորինված կերպարներ են, հավատում է, որ իրոք գալու են իրեն տանեն, և եթե թվում է` սա արդյունավետ միջոց է, ապա ճիշտ չէ: Ձեզ թվում է` մոռանում է, սակայն մնում է վախը, որ անցնում է ենթագիտակցական աշխարհ` հետագայում զգացնել տալով իր մասին»:

Բացի այդ, հոգեբան Կ. Ավետիսյանն ասում է, որ յուրաքանչյուր հեքիաթ իր ենթատեքստն ունի, իր սիմվոլիկան. «Իզուր չէ, որ խորհրդային տարիներին ամենատարածված հեքիաթը «Մոխրոտն» էր. հնազանդության և անափ համբերության քարոզչությունը»:

Հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին: Սա է հենց հեքիաթի կարևորագույն գործառույթը: Երեխան պետք է մեծանա բարության նկատմամբ հավատով: Այսօր, այո, նույնն է, բարին հաղթում է չարին, սակայն արդեն փոխվել են հերոսները: Նրանք այժմ հարուստ մարդիկ են, գործարարներ, պատգամավորներ: «Լինում ա, չի լինում, մի հարուստ մարդ ա լինում, 2 Աղջիկ ա ունենում, մեկը` բարի, մյուսը` չար: Օրերից մի օր բարի աղջկան սիրահարվում ա մի հարուստ երիտասարդ»,- պատմում է 10-ամյա Աննան:

Իսկ ահա Վարուժանը հեքիաթ է պատմում երիտասարդի մասին, որը երազում է «Ջիփ» մակնիշի մեքենայի մասին: Հոգեբան Էլյա Սարգսյանը սա բացատրում է արժեքային համակարգի փոփոխությամբ, ավելի շատ տեխնիկային գնալու ձգտմամբ և, վերջապես, վերը թվարկված պատճառներով: «Իրականում այժմ հեքիաթներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են համակարգչային խաղերին, հեռուստացույցին: Այդուհանդերձ, այո, կան երեխաներ, որոնք պարտադիր նախքան քնելը պետք է հեքիաթ լսեն, ուստի, եթե ծնողը ցանկանում է իր երեխայի մեջ ազգային խառնվածք կերտել, կարևոր է, որ հենց հայկական հեքիաթներ պատմի»:

Վերջում հոգեբանը խորհուրդ տվեց պատմել երեխային հեքիաթներ` համապատասխան նրա նախասիրություններին: «Իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ եկել է 20-ամյա մի աղջիկ ու բողոքել, որ երազում իրեն տեսնում է կտրած ձեռքերով, ու դրանից վախենում է: Ժամանակ պահանջվեց, որ հասկանայինք. նրա հիշողության մեջ մանկությունից մնացել էր «Կռնատ աղջիկը» հեքիաթի կերպարը»,- պատմում է Էլյա Սարգսյանը: Կարևոր է հատկապես մատուցման ձևը: Նույնիսկ դաժան թվացող տեսարանները ծնողը կարող է ներկայացնել այնպես, որ երեխան չվախենա և անգամ զվարճանա. «Ուստի նախքան երեխային հեքիաթ պատմելը հետևեք, որ երկնքից ընկնող 3 խնձորներն օգտակար լինեն, և մեկն անպայման ձեր երեխային հասնի»,- ասաց հոգեբանը:

Սկզբնաղբյուր. Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը
Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը

Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է...

Լրահոս երեխաների մասին
Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել
Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել

Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց...

Լրահոս երեխաների մասին
Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am
Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am

Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով...

Լրահոս երեխաների մասին
Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am
Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am

Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ...

Լրահոս երեխաների մասին
Երեխաները կարող են բառերը հիշել վեց ամսականից. հետազոտություն. news.am
Երեխաները կարող են բառերը հիշել վեց ամսականից. հետազոտություն. news.am

Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի...

Լրահոս երեխաների մասին
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am

Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը Լրահոս երեխաների մասին
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am
Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am

Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով...

Լրահոս երեխաների մասին
Երեխաներն ինտելեկտը ժառանգում են մայրերից. գիտնականներ. tert.am
Երեխաներն ինտելեկտը ժառանգում են մայրերից. գիտնականներ. tert.am

Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման...

Լրահոս երեխաների մասին
Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am
Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am

ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Լրահոս երեխաների մասին
Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am
Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am

Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր...

Լրահոս երեխաների մասին
Ծնողների հետ լավ հարաբերությունները փրկում են ճարպակալումից. հոգեբաններ. 1in.am
Ծնողների հետ լավ հարաբերությունները փրկում են ճարպակալումից. հոգեբաններ. 1in.am

Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն...

Լրահոս երեխաների մասին
Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am
Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am

Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում...

Լրահոս երեխաների մասին
Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am
Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am

Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ